Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

«Փաստ». Դժգոհություններ են հասունանում մարզպետարաններում՝ կապված աշխատակազմերում սպասվող կրճատում­ների հետ

28 Հունիս, 2019 09:02
«Փաստ». Դժգոհություններ են հասունանում մարզպետարաններում՝ կապված աշխատակազմերում սպասվող կրճատում­ների հետ

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ բավականին անառողջ իրավիճակ է տի­րում մարզպետարաններում՝ կապված աշխատակազմերում սպասվող կրճատում­ների հետ: 

Բանն այն է, որ մարզպետա­րաններում արդեն թեթևակի տեղեկացրել են, որ առաջիկայում հնարավոր է վերա­դասավորումներ լինեն՝ հաշվի առնելով կառավարության կառուցվածքն ու փոփոխությունների և օպտիմալացման ներ­կա գործընթացը: 

Աշխատակիցներին ակնարկել են, որ ազատվելու են հիմնակա­նում հին աշխատողները, հատկապես այն փորձառուները, ովքեր այս ոլորտում աշ­խատում են շատ վաղուց, ընդհուպ մարզ­պետարանների ստեղծման օրվանից՝ 1996-ից: Թերթի զրուցակցի փոխանցմամբ, դժգոհության ալիք է հասունանում, քանի որ մարդիկ այս տեղեկատվությանը բավականին բուռն են արձագանքել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին