Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Արցախում անվտանգության համակարգն ամբողջացվեց

28 Հունիս, 2019 08:58
«Փաստ». Արցախում անվտանգության համակարգն ամբողջացվեց

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի հրամանագ­րով՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: 

Ըստ փորձագետների՝ Ղարամյանի նշանակումը յուրահատուկ շարու­նակությունն էր վերջին մի քանի նշանակումների, որոնք տեղի ունեցան Արցախում, հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը օրեր առաջ նշանակվել էր Արցախի ոստիկանապետ, իսկ Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ: 

Ղարամյանի նշանակմամբ Բակո Սահակյանն անվտանգության ընդհանուր համակար­գը ամբողջացրեց մեկ ընդհանուր մեխանիզմով: Նախորդ նշանա­կումների հետ համեմատած՝ գեներալ Ղարամյանի նշանակումը թերևս, ամենավճռականն էր: Միանշանակ կարող ենք փաստել, որ այս նշանակումը ենթադրում է անվտանգության ամրապնդման մի քանի անգամ բարձրացում: Ակնհայտ է նաև, որ քանզի ՀՀ-ն և Արցախը անվտանգության մեկ ընդհանուր համակարգում են, Արցա­խում այս բլոկի ուժեղացումը նշանակում է նաև ՀՀ անվտանգու­թյան հզորացում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին