Կարևոր իրադարձություններ

Այսօր հայ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 43 ամյակն է

27 Հունիս, 2019 22:57
Այսօր հայ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան 43 ամյակն է

Ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։

1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։

1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։ Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։

 

Լրահոս

Դիտել ավելին