Կարևոր իրադարձություններ

«Խնչած ունեմ»․ քաղաքապետի մամուլի քարտուղարի արձագանքը ֆեյսբուքյան քննարկմանը

27 Հունիս, 2019 22:19
«Խնչած ունեմ»․ քաղաքապետի մամուլի քարտուղարի արձագանքը ֆեյսբուքյան քննարկմանը

Երևանի ավագանու երեկվա՝ հունիսի 26-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել էր երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի։

Այս առաջարկը բուռն քննարկվեց հատկապես սոցիալական ցանցերում, եւ ահա այդպիսի մի քննարկման ժամանակ օգտատերերից մեկի գրառմանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն արձագանքել է․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: 

Քիչ անց նույն արտահայտությունը Հակոբ Կարապետյանը կրկնել է․ «Բազմապատիկ ավելի շատ խնչած ունեմ, թե արդյոք ինչ-որ անուս ու թեթեւամիտ մարդիկ կարող են դժգոհ մնալ էն որոշումից, որը կարող է փրկել տասնյակ մարդկանց կյանքեր»:

 

Լրահոս

Դիտել ավելին