Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ․ Աննա Հակոբյան (լուսանկարներ)

27 Հունիս, 2019 20:34
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ․ Աննա Հակոբյան (լուսանկարներ)

«Ես վստահ եմ, որ կանայք կարող են մեծ դերակատարում ունենալ հասարակական կյանքում, և դժբախտաբար Հայաստանում, մինչ Թավշյա հեղափոխությունը կանայք ճնշված էին և չունեին բավարար խիզախություն հասարակական ու քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն իրականացնելու համար:

Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ես այսքան ակտիվ, այսքան շատ աշխատում: Իմ դերով ես ցանկանում եմ հայ կանանց ոգևորել, որ լինեն ավելի ակտիվ:

Ես ցանկանում եմ նրանց ցույց տալ, որ նրանք կարող են հասարակական-քաղաքական գործունեությունը համատեղել տնային տնտեսուհի լինելու և երեխաներ խնամելու հետ:

Մենք կարող ենք աջակցել մեր ամուսիններին, հոգ տանել մեր ընտանիքների մասին և միաժամանակ մեր նպաստը բերել մեր հասարակությանը, հանուն մեր ընտանիքների»:

Հատված The Armenian Mirror-Spectator պարբերականին տրված հարցազրույցից

Բլուզը՝ հայկական Alex բրենդի
Բրոշը՝ հայկական Մոհիտաս բրենդի

#ԱրտադրվածէՀայաստանում #Կրենքհայկականը

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին