Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ապաստան փնտրելու երկիր է աֆղանների, իրանցիների, իրաքցիների, նաև կուբացիների համար. Shantnews.am

27 Հունիս, 2019 20:13
Հայաստանն ապաստան փնտրելու երկիր է աֆղանների, իրանցիների, իրաքցիների, նաև կուբացիների համար. Shantnews.am

«Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրը, որը երկու տարի է՝ շարունակվում է հանրապետությունում, ուղղված է փախստականների իրավունքների և պարտականությունների իրազեկմանը, հասկանալու նրանց խնդիրներն ու ինտեգրման դժվարությունները:Այս մասին գրում է shantnews.am-ը՝ նշելով, որ  այսօր Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության աշխատակիցները քննարկել են այլ երկրներից Հայաստան տեղափոխված ընտանիքների փաստաթղթավորման խնդիրները, նաև այն, թե հիմնականում որ երկրների քաղաքացիներն են Հայաստանում ապաստան հայցում և ինչու:

Ամեն օր աշխարհում 44.000 մարդ տեղահանվում է պատերազմների, ռասսայական, կրոնական, քաղաքական հայացքների և այլ պատճառներով: Տեղահանվածներն ապահով տանիք են փնտրում ապահով երկրներում, որտեղ նրանց իրավունքները քիչ թե շատ պաշտպանվում են: 

Հայաստանը ապաստան հայցելու երկիր է դարձել Աֆղանստանից, Իրանից, Իրաքից, Թուրքիայից, Սիրիայից Կոնգոյից, Վրաստանից եկած շատ ընտանիքների համար:

Ըստ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության գլխավոր մասնագետ Ռոզալիա Ղուկասյանի՝ հիմնականում ազգությամբ հայեր գալիս են Սիրիայից, իսկ մնացածը՝ Աֆղանստանից, Իրաքից, Պակիստանից, անգամ Բանգլադեշից ու ԱՄՆ-ից ներգաղթյալներ կան, ովքեր նույնիսկ անօրինական են սահմանը հատել, բայց նրանց ապաստան է տրամադրվել Հայաստանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին