Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են ժամկետանց եւ թերի մակնշմամբ սննդամթերքներ. Դրանք ոչնչացվել են

27 Հունիս, 2019 17:45
Հայտնաբերվել են ժամկետանց եւ թերի մակնշմամբ սննդամթերքներ. Դրանք ոչնչացվել են

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության՝ Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսանյութըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց եւ թերի մակնշմամբ սննդամթերքներ

Ժամկետանց

Թխվածքաբլիթ «Աստղաբույլ»՝ 650գր, եփած խոզապուխտ «Գանձասար»՝ 1կգ, սիրողական եփած երշիկ «Աթենք»՝ 200գր, եփած երշիկ մորտադելա «Աթենք»՝ 770գր, նրբերշիկ «Գանձասար»՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո «Բիելլա»՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ «Ցարսկի Պրոդուկտ»՝ 7 տուփ, եփած երշիկ սիրողական «Աթենք»՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական «Ցարսկի Պրոդուկտ»՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի «Կուբանսկայա Մատուշկա»՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ «Լոռ»՝ 2 տուփ, կոնֆետ «Ռաֆաելլո»՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ «Գալինա Բլանկա»՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու «Ֆեռռերո Ռոշեր»՝ 1 տուփ:

Թերի մակնշմամբ

Պանիր լոռի 2,5 կգ, «Աֆտաբ» հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ:

Ժամկետնանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, եւ հորդորում ահազանգել իրացման եւ հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության եւ այլ, խախտումներ նկատելու դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին