Կարևոր իրադարձություններ

Մարշալ Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկի միջնակարգ դպրոցին

27 Հունիս, 2019 16:26
Մարշալ Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկի միջնակարգ դպրոցին

ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին:

Ծրագիրը իրականացրել է Վիտեբսկի քաղաքային գործկոմը «ANIV» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի հետ համատեղ:

Միջոցառումը տեղի կունենա 2019 թ. Հունիսի 29-ին, քաղաքի տոնական ծրագրի շրջանակներում, Վիտեբսկի 1045-ամյակի ևնացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են մարշալի թոռները, Հայաստանի պատվիրակությունը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին