Կարևոր իրադարձություններ

Նախարարությունում քննարկումից օրեր անց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

27 Հունիս, 2019 15:43
Նախարարությունում քննարկումից օրեր անց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրենն ազատման դիմում է ներկայացրել

Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին: Քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երևանում, ապա՝ կտեղափոխվի նաև մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երևանում գործող միակ շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող հաստատությունում՝ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում»: Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ այս քաղաքականության իրականացումն իր հետ բերելու է նոր լուծումներ և նոր գործիքակազմ մշակելու անհրաժեշտություն:

Քննարկումից օրեր անց՝ այսօր, Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն:

Բարձր գնահատելով Աշոտ Մնացականյանի բազմամյա աշխատանքն ու նվիրվածությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների աջակցման գործին, նախարարությունը նորանոր հաջողություններ է մաղթում նրան՝ հետագա գործունեության ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին