Կարևոր իրադարձություններ

Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել

27 Հունիս, 2019 13:36
Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել

Հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց Խաչատրյանը:

Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թվականի հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը: Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց:

 

Հեղինակ՝ Մերի Հակոբյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին