Կարևոր իրադարձություններ

Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

27 Հունիս, 2019 13:26
Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Հայկ Տիգրանի Ղազարյանին, Դավիթ Սերգոյի Մարիկյանին, Կարեն Ռաֆիկի Մուրադյանին, Տիգրան Վլադիմիրի Կանդիկյանին, Արսեն Աբրահամի Բեգլարյանին եւ Սարգիս Վաչագանի Ադամյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նրանք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքական թիմում: Կառավարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

 

Լրահոս

Դիտել ավելին