Կարևոր իրադարձություններ

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում. վարչապետ

27 Հունիս, 2019 12:25
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում. վարչապետ

Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց առավել կարեւոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակիվության ցուցանիշը»,- ասաց նա: Նրա խոսքով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ցուցանիշը աճել է 15 տոկոս, իսկ հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա հունվար-մայիսի ամիսների համեմատ, աճել է 0,1 տոկոս:

«Սա նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակում որոշակի մտահոգություններ կային արտահանման հետ կապված եւ հիմա դրանք փարատված են ու այս տարվա արդյունքներով կունենանք շոշափելի աճ»,- նշեց վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոոփոխություններ են տեղի ունեցել եւ մշակվող արդյունաբերության աճը եղել է 1,8 տոկոս, իսկ համահումքային արտահանումը նվազել է:

Վարչապետը նաեւ նշեց, որ ընդհանուր արտահանման մեջ դեռեւս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների ընթացքում այս ոլորտը բավականին մեծ աճ է արձանագրել՝ 29,5 տոկոս:

«Ես ուզում եմ արձանագրել, թե այս թվերը ինչով են կարեւոր, կարեւոր են, որ ցույց են տալիս՝ Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել եւ մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կռավարության մեսիջները»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կարեւոր է, որ այս մեսիջները ընկալվեն նաեւ պետական կառավարման համակարգում եւ պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատնի այն տրամաբանությամբ, ինչը հուշում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Վարչապետն արձանագրեց նաեւ, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում շոշափելի շարժ է եղել ունեցել եւ բուսական, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է նախորդ տարվա համեմատ 11,8 տոկոսով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լոլիկի արտահանումը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգինը՝ հինգ անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին