Կարևոր իրադարձություններ

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

27 Հունիս, 2019 11:30
Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Netflix-ի` ռուսաց Նիկոլայ Երկրորդ կայսեր մասին պատմող նոր սերիալի թրեյլերում երևում են նաև Խոր Վիրապն ու Արարատ լեռը:

«Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը պատմում է Նիկոլայ Երկրորդի կյանքի և մահվան մասին: Սերիալի ցուցադրությունը կմեկնարկի հուլիսի 3-ից:

Սա սերիալի առաջին թրեյլերն է, որտեղ ներկայանում են գլխավոր հերոսները՝ Նիկոլայ 2-րդը, կայսրուհի Ալեքսանդրան, Գրիգորի Ռասպուտինը: Նրանց պատկերող կադրերն ընդմիջվում են Խոր վիրապի և Արարատի տեսարանով:

«Երբ XX դարի սկզբում սոցիալական ցնցումներ սկսվեցին Ռուսաստանում, կայսր Նիկոլայ Երկրորդը դիմադրում էր փոփոխություններին՝ հեղափոխություն հրահրելով և վերջ դնելով արքայատոհմին»,-ասվում է պաշտոնական թրեյլերի ազդագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին