Կարևոր իրադարձություններ

Ես այս հարցը քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

27 Հունիս, 2019 11:24
Ես այս հարցը քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում: Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ժամանակ մենք այս հարցում կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Վրաստանի վարչապետի հետ էլ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին և Վրաստանին պայմանավորվածությունները ճշգրիտ կատարելու համար. «Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են և պետք է շարունակեն աշխատել»:

«Ես ուրախ եմ, որ մի քանի ամիս շարունակ մենք արձանագրում ենք, որ մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ, ինչը հաստատվում է նաև արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներով: Արդեն ասվել է, որ ԿԲ-ն այս տարի պահուստավորել է արդեն 185 միլիոն դոլար: Միայն վերջին մեկ շաբաթում ցուցանիշն աճէլ է 50 միլիոն դոլարով:

Մեր տնտեսությունը պետք է կառուցվի այն տրամաբանությամբ, որ Հայաստանից հումքի կամ չվերամշակված արտադրանքի արտահանումը նվազագույնին հասցվի, կամ վերացվի: Մեր երկրից պետք է արտահանվի ոչ թե հանքաքար, այլ մետաղական արտադրանք»,-ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին