Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Բոյկոտո՞ւմ են. Իրանը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին

27 Հունիս, 2019 08:51
«Ժամանակ». Բոյկոտո՞ւմ են. Իրանը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ:

Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք ևս կարողանան ներկայացված լինել Համահայկական խաղերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին