Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15.000 քաղաքացի, բայց պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու

27 Հունիս, 2019 08:32
«Ժողովուրդ». Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15.000 քաղաքացի, բայց պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու

«Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչ­պես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու: 

Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, և այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է՝ պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու: 

Այս առնչությամբ «Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտա­հայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաև ՀՀ քաղաքացի­ներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու:

«Իհարկե դեմ եմ: Կան եր­կու հայկական հանրապետություններ, և Արցախն առանձին պետություն է», - նշեց նա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին