Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով

26 Հունիս, 2019 21:34
Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով

Հունիսի 25-ին, ժամը 23-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, հանգստյան գոտում ծառայություն իրականացնելու ընթացքում, ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է գազային ատրճանակ:

Երիտասարդը հայտնել է, որ ատրճանակը հաշվառված է եւ պատկանում է հորը: Նշանակվել է փորձաքննություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին