Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

26 Հունիս, 2019 22:04
Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ հունիսի 25-ին Հրազդանից Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ: Այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջը: Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ: «Քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին:

Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ:

Արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո»,- նշված է հաղորդագրությունում: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին