Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

26 Հունիս, 2019 21:58
Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովի հրաժարականը: Վերջինս ավելի վաղ դիմել էր Պուտինին՝ խնդրանքով վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները:

ՌԴ նախագահն ու Ինգուշեթիայի ղեկավարը հանդիպել էին շաբաթ օրը, Մոսկվայում: Հանդիպման ժամանակ Եվկուրովն ամփոփել էր 11 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքն ու իր ղեկավարման տարիները եւ անձնապես դիմել էր Պուտինին՝ լիազորությունների դադարեցման խնդրանքով:

Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ խոստացել էր ընդառաջել խնդրանքին՝ իր հերթին խնդրելով նոր ղեկավարի նշանակումից հետո աջակցել նրան աշխատանքի սկզբնական փուլում, փոխանցել վերջին ժամանակահատվածի մասին գիտելիքներն ու փորձառությունը:
 

Լրահոս

Դիտել ավելին