Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մալյանը Քննչական կոմիտեում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման պատճառով

26 Հունիս, 2019 21:38
Նարեկ Մալյանը Քննչական կոմիտեում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման պատճառով

Այսօր ՎԵՏՕ քաղաքական շարժման ղեկավար Նարեկ  Մալյանն իր ՖԲ էջում գրել էր, որ իրեն նորից հրավիրել են ՀՀ Քննչական կոմիտե: Օրվա վերջում արդեն պարզ դարձավ, թե ինչո՞ւ են Մալյանին կանչել հարցաքննության Գայանե Աբրահամյանի ներկայացրած բողոքի հիման վրա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ՖԲ էջում գրեց.

«Սիրելի ընկերներ և գործընկերներ,
Քանի որ, վերջին օրերին ադեկվաԴային խմբավորման մեջ անկառավարելի խուճապ է և իմ անունն են պարբերաբար հոլովում, պարզաբանեմ, թե ի՞նչ քրեական գործ է և ի՞նչ կապ ունեմ տվյալ անձանց Քննչական կոմիտե կանչվելու և հարցաքննվելու հետ։

Դեռևս մարտի 23-ին ամենալկտի բառապաշարով հայտնի ֆեյք Ռոբերտ Ավագյանն իմ մասին գրառում էր կատարկել (նկարները կից), որում առկա է ոչ միայն վիրավորանք, այլև` մահվան սպառնալիք և, բնականաբար, դիմել էի ոստիկանություն։

Գործը քննվում է արդեն մի քանի ամիս, այլ գործ չկա հարուցված, հետևաբար, կարող եմ ենթադրել, որ հենց այս գործի շրջանակներում է նախաքննական մարմինը տվյալ անձանց կանչել հարցաքննության։ Թե ինչո՞ւ, ի՞նչ կապ ունեն քաղաքացիներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը, ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել, բացառապես նախաքննական մարմնի իրավասության ներքո է, ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող ունենալ։

Միակ բանն այս պահին, որ կասեմ այն է, որ այս խմբավորումների հայհոյանքներին, բռնության կոչերին, զրպարտություններին ու սպառնալիքներին պատասխանը բացառապես իրավական դաշտում է լինելու:

Շատերդ գիտեք, որ տարիներով պայքարել եմ իրավական պետություն կառուցելու, իրավունքի գերակայություն հաստատելու համար և որոշ մարդկանց այս սադրանքներին հակազդելու ենք բացառապես օրենքի ուժով։

Իսկ ադեկվաԴային տարածքում տիրող անհանգիստ թպրտոցները խիստ հատկանշական են: Թերևս անհանգստանալու շատ բան ունեն, ֆեյքերի տակ թաքնված «ուժեղ» տղերքի պայքարը ստվերից դուրս է բերվում»։

Աբրահամյանը նաև հրապարակել էր սքրին շոթեր, որտեղ Ռոբերտ Ավագյան անունով օգտատերն իր մասին հրապարակումներ է արել.

 

 

Լրահոս

Դիտել ավելին