Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ն լիարժեք վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները

26 Հունիս, 2019 20:47
ԵԽԽՎ-ն լիարժեք վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները

Նախօրեի քվեարկությունից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր պաշտոնապես վերականգնել է Ռուսաստանի խորհրդարանի լիազորություններն ու իրավասությունները կառույցում։ Միաժամանակ վեհաժողովը Մոսկվային հորդորել է կատարել 2014-2015 թվականներին վեhաժողովի ներկայացրած բոլոր պահանջները։

 Ռուսական պատվիրակությունը, ըստ այս բանաձևի, պարտավոր է առանց այլևայլությունների վերադառնալ ԵԽԽՎ, գործել կառուցողական դաշտում, աշխատել կառույցի բոլոր հանձնաժողովների հետ, ինչպես նաև կատարել ԵԽԽՎ բոլոր վճարումները։ Վերջինը, ի դեպ, այն պայմանն է, որի դիմաց էլ, ըստ էության, եվրոպական կողմում որոշել են թույլ տալ Ռուսաստանի վերադարձը։

ԵԽԽՎ-ն նույն բանաձևով Ռուսաստանին պարտադրել է բաց թողնել ուկրաինացի 24 նավաստիներին, որոնք ձերբակալվել էին ծովում Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմանավերի մասնակցությամբ միջադեպի ժամանակ։

Չնայած այս ամենին՝ բանաձևի հրապարակումից հետո ԵԽԽՎ ուկրաինացի պատգամավորները դուրս են եկել դահլիճի կենտրոն ու հայտարարել, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը վեհաժողովի հունիսյան նստաշրջանին։

 

Լրահոս

Դիտել ավելին