Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների դեմ քրեական հետապնդումները

26 Հունիս, 2019 20:45
Թուրքիայում շարունակվում են գյուլենականների դեմ քրեական հետապնդումները

Թուրքիայում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը. գրում է ermenihaber-ը: Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի 17 նահանգներից 37 անձի բերման ենթարկելու որոշում է կայացրել: Վերջիններս մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթթուլլահական կազմակերպության» (գյուլենական համայնքի) հետ կապեր ունենալու մեջ:

Կասկածյալներից մի մասը բերման ենթարկվելուց հետո բժշկական ստուգում անցնելուց հետո տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ի հուլիսի 15-ին բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են գյուլենականներին ու անձամբ նրանց ղեկավար ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին: 


 

Լրահոս

Դիտել ավելին