Կարևոր իրադարձություններ

Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցնեն

26 Հունիս, 2019 19:42
Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցնեն

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ավագանու հունիսի 26-ի նիստում հայտարարել է, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցվի:

Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:

Վիրաբյանը նշել է, որ 2018-2019 թվականներին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:

Ժամանակին մանկապարտեզի շենքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվել էր Ալեքսանյանների ընտանիքին:

 

Լրահոս

Դիտել ավելին