Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է

26 Հունիս, 2019 18:56
Թուրքիայի հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է

Թուրքիայի Հայոց պատրիարքության պատրիարքի տեղապահի ընտրությունը, որ նախատեսված էր անցկացնել այսօր՝ կեսօրից հետո, հետաձգվել է մոտ մեկ շաբաթով։ Այս մասին հայտնի է դառնում պատրիարքության փաստաթղթի հրապարակումից։

 Ընտրությունը կկայանա հուլիսի 4-ին՝ առավոտյան ժ. 10։00-ին։

Տեղափոխության պատճառները, սակայն, չեն հաղորդվում, ուղղակի նշվում է, որ այդ մասին որոշվել է կուսակալությունից ստացած պաշտոնական գրության համաձայն։

 
 

Լրահոս

Դիտել ավելին