Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ

26 Հունիս, 2019 18:24
ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ

ԵՊԲՀ աշխատակազմից տեղեկացնում են, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: «Օրակարգի առաջին հարցը զեկուցեց բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտեց, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել :

Դավիթ Ադյանը նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արաձանք է ստացել բուհի ղեկավարության կողմից: «Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել ամբողջովին», – ասաց Դավիթ Ադյանը։

ՊՎԾ պաշտոնյան արձանագրեց՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած հայտարարությունում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն եղել։ Մասնավորապես, նա ասաց, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում. «Այնինչ, բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։

Արձանագրվել է նաև, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել, լիկվիդային գնից 2,5 անգամ էժան գնով գույք է ձեռք բերել, ԵՊԲՀ-ի համալսարանական հիվանդանոցներում եկամուտների զգալի աճ է գրանցվել»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՊՎԾ ներկայացուցիչներին կառուցողական և արհեստավարժ աշխատանքի համար և ևս մեկ անգամ շեշտեց, որ ՊՎԾ-ի տեղեկանքում արձանագրված առաջարկների զգալի մասը ընդունվել են ի գիտություն և արդեն իսկ հետևողականորեն աշխատանքներ են տարվում՝ խնդիրները շտկելու ուղղությամբ: Նիստի ընթացքում միաձայն որոշում ընդունվեց նաև Մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ամբիոն հիմնադրելու մասին և ամբիոնի կազմավորման աշխատանքները հանձանարարվեց ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանին»,- ասված է հաղորդագրությունում: 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին