Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը

26 Հունիս, 2019 18:05
Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը

Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը, տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս
ծառայությունը:
Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանակապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխքաղաքապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին