Կարևոր իրադարձություններ

Դավթաշենում մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

26 Հունիս, 2019 17:44
Դավթաշենում մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի N61 մանկապարտեզի հարեւանությամբ, որտեղով նաեւ N200 դպրոցի աշակերտներն են անցնում, մայթ կկառուցվի:

«Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի բնակիչները եւ թիվ 200 դպրոցի աշակերտների ծնողները ստորագրահավաք են արել եւ ներկայացրել վարչական շրջանի ղեկավարին՝ համար 61 մանկապարտեզի եւ ավտոտնակների միջեւ եղած ճանապարահահատվածի երկայնքով մայթ ձեւավորելու համար: Պարբերաբար անցնում են երեխաները, եւ մայթ առկա չէ»,- ավագանու այսօրվա նիստում խնդիրը բարձրաձայնեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դրան անդրադառնալը պատճառաբանելով վարչական շրջանի ղեկավարից արձագանք չլինելով:

Վերջինս հայտարարեց, որ խնդիրն ուսումնասիրել հանձնարարել է տեղակալին: «Ոչ մի խոչընդոտ ես չեմ տեսնում: Եթե չկան խանգարող ավտոտնակներ, որոնք պետք է քանդվեն, հեռացվեն, անպայման մայթը կկառուցվի»,- ասաց Թումասյանը եւ, արձագանքելով Խաժակյանի կատակով մեջբերմանը, թե մեզ ոչ թե թուղթը, այլ գործն է պետք, վստահեցրեց. «Դա կիրականացվի ամենակարճ ժամանակում»:

Միքայել Թումասյանը նաեւ տեղեկացրեց, որ Դավթաշենում կառուցվում է նոր ճեմուղի՝ մոտ 220 մ երկարությամբ ավելի քան 3 մ լայնությամբ: Նախատեսվում է այն շահագործման հանձնել մեկ շաբաթից:

Դավթաշենի Փիրումյան փողոցի խաչմերուկից եւ Եղվարդի խճուղու խաչմերուկից կառուցվում է ամբողջովին նոր ճեմուղին, մոտ 220 մ, 3 մետրից ավել լայնությամբ, հուսով եմ մեկ շաբաթից կհանձնենք շահագործման:

«Ունենք ծրագրեր այլ մայթեր կառուցելու, ուղղակի քանի որ հողատարածքները դեռեւս կառուցապատված չեն, սպասում ենք կառուցապատողներին: Եթե նրանք ստանան շինթույլտվություններ, այդ մայթերի կառուցումը ավտոմատ կդառնա իրենց պարտականությունը: Դրա համար առայժմ սպասում ենք: Բայց մայթերի կառուցումը իմ անմիջական ուշադրության կենտրոնում է»,- ասաց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը:  

 

Լրահոս

Դիտել ավելին