Կարևոր իրադարձություններ

Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը՝ «Հայաստանի էներգետիկ այլընտրանք» ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում

26 Հունիս, 2019 18:10
Հայաստանում էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը՝ «Հայաստանի էներգետիկ այլընտրանք» ենթադրամաշնորհային ծրագրի թիրախում
 
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և www.ankakh.com առցանց պարբերականը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացնում են «Հայաստանի էներգետիկ այլընտրանքը» ենթադրամաշնորհային ծրագիրը:
 
Էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ոլորտում Հայաստանի քաղաքականությունը և այդ դաշտում ունեցած ձեռքբերումներն արձանագրելու խնդիր ունեն: Սա կարևոր է մի կողմից բնապահպանական, մյուս կողմից էներգակիր երկիր լինելով հանդերձ էներգիա տրամադրող երկրներից կախվածություն չունենալու տեսանկյունից:Այդ դաշտում զարգացումների համար միջազգային շատ ծրագրեր են իրականացվում տարբեր կազմակերպությունների կողմից: Բացի այդ պետությունը ևս միջազգային դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություն է ստանում այլընտրանքային էներգիայի զարգացման համար: Դա միջազգային կարևորություն ունեցող պրոցես է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, այդ իսկ պատճառով միջազգային դոնոր կազմակերպությունները ևս շահագրգռված են դաշտում դրական արդյունք ունենալոով:
 
Այս դաշտում կա պետություն, որը քաղաքականություն է մշակում, կան մասնավոր շահառուներ, ովքեր իրենց տանն այլընտրանքային էներգիայի աղբյուր են օգտագործում և կա մասնավոր սեկտոր, որն առաջարկում է ծառայություններ և որոշակի համակարգեր: Դաշտի ներկայացուցիչները նշում են, որ շատ հաճախ դաշտի զարգացմանը խանգարում է նաև իրազեկության պակասը:
 
Ենթադրամաշնորհային ծրագրի համակարգող, լրագրող Գևորգ Ավչյանի խոսքով՝ իրենց նպատակը Հայաստանում էներգետիկայի մասին ընդհանուր տեղեկություններ, մասնավոր հատված-պետություն համագործակցությունը հասկանալն ու հրապարակայնացնելն է: Ծրագիրը նպատակ ունի նաև զուգահեռ ներկայացնելու այս ուղղությամբ միջազգային հաջողված փորձը, ինչպես նաև մատնանշելու երկրում ոլորտի զարգացման հեռանկարներն ու պոտենցիալը, մարդկանց ծանոթացնելու առկա հնարավորությունների, ու իրականացվող ծրագրերի հետ:
 
Այսինքն մի կողմից խնդիր կա ուսումնասիրելու և արձանագրելու՝ արդյոք պետությունն արդյունավետ է իրականացրել այն բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք տրվել են այլընտրանքային էներգիայի կամ էներգարդյունավետության բարձրացման ծրագրերի համար, մյուս կողմից էլ շարքային քաղաքացուն այլընտրանքային էներգիայի աղբյուրների ու մեխանիզմների մասին իրազեկելու:
 
Ankakh.com-ի լրագրողը հանձն է առել պատրաստել հրապարակում՝ լոնգռիդի միջոցով, որտեղ կերևա պետության՝ այդ դաշտում կատարած ամբողջ աշխատանքը, դրա արդյունավետությունը, ազդեցությունը դաշտի մյուս դերակատարների վրա, և կներկայացվի, թե ինչ ֆինանսական հոսքեր են օգտագործվել: Այդ նպատակով մասնագիտական հանդիպում-քննարկումներ են իրականացվում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, թե՛ հասարակական կազմակերպությունների:
 
Ծրագրի արդյունքում ստեղծվելու է երկարաժամկետ օգտագործման համար հարմար նյութ, որը ցանկացած պահի կարող է լրամշակվել, կարող են ավելացվել այլ բաղադրիչներ, որոնք կվերաբերեն այլ դերակատարների կամ բաժինների:
 
Freedom of Information Center and www.ankakh.com online newsletter in the framework of EU funded "Informed Armenia" project implemet "Energetic alternative of Armenia" sub-grant project.
 
Armenia's policy in the area of ​​energy saving, alternative energy and the achievements in that field have an issue of being recorded.
 
This is important from an enviromental perspective, as well as from non-dependence on the energy-rich countries. Many international projects are being implemented by different organizations in the field. In addition, the state also receives international grants and financial support for the development of alternative energy. It is a process of international importance not only for Armenia but also for the whole world, so international donor organizations are also interested in having positive results in the field.
 
In this field there is a state that is developing policies, there are private beneficiaries who use an alternative source of energy in their houses and a private sector, which offers services and certain systems. Representatives of the field say that too often the lack of awareness prevents the development of the field.
 
According to Gevorg Avchyan, Project Coordinator and journalist, their goal is to understand general information on energy in Armenia and publicize the private sector-state cooperation. The project also aims at simultaneously presenting the successful international experience in this area, as well as pointing out the prospects and potential of the sector development in the country, presenting opportunities to people, and implementing programs.
 
That is, on the one hand, there is a problem to study and record whether the Government has effectively carried out all the financial expenses that have been provided for alternative energy or energy efficiency projects and, on the other hand to inform citizens about alternative energy sources and mechanisms.
 
Ankakh.com journalist is preparing a platform through LONGRID, where will be shown the work carried out by the state, its effectiveness, impact on other players in the field, and what financial flows have been used. For this purpose, professional meetings are held with representatives of the field, both public and private, and non-governmental organizations.
 
As a result, the program will create a long-term material that can be revised at any time by adding other components or sections.
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին