Կարևոր իրադարձություններ

Ինչից է մահացել 28-ամյա տղան. մանրամասներ

26 Հունիս, 2019 15:44
Ինչից է մահացել 28-ամյա տղան. մանրամասներ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կամո գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի զուգարանում երիտասարդի դի է հայտնաբերվել: Shabat.am-ի հետ զրույցում Կամո գյուղի համայնքի ղեկավար Ռոբերտ Զազարյանն ասաց.

«28-ամյա տղան ինքնասպան չի եղել, տղան  դեռ 7 տարեկանից հիվանդ էր: Այդ օրը մայրը գնացել է տղայի համար դեղեր ստանալու, նա տանը մենակ է մնացել, այդ ժամանակահատվածում ցնցումներ է ունեցել՝ զուգարանում է եղել, վայր է ընկել՝ ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է դռանը, մոտ երկու ժամ այդպես է մնացել»:

Համայնքապետի խոսքով՝ հորեղբոր տղան է եկել՝ տան դուռը բաց է եղել, կանչել է հարևաներին: Զուգարանի դուռը ներսից փակ է եղել՝ հարվածել են դռանը, բացել և տղային մահացած են գտել:

Այնուհետև զանգել են մորը կանչել, 28-ամյա տղան մի քույր ունի ամուսնացած է, եղբայր գտնում է ՌԴ-ում դեռ չի եկել՝ աշխատում է այնտեղ, հայրն էլ դեռ 20 տարի առաջ է մահացել: Ընտանքին ապրում է շատ վատ պայմաններում, մայրը 28-ամյա տղայի թոշակով էր շատ խնդիրներ լուծում,- ասում է համայնքապետը:

 

Հեղինակ՝ Մերի Հակոբյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին