Կարևոր իրադարձություններ

Արմավիրում զինվորական հրաձգարանից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինծառայողի դին՝ կզակի մասում հրազենային վնասվածքով. Shamshyan.com

26 Հունիս, 2019 15:05
Արմավիրում զինվորական հրաձգարանից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինծառայողի դին՝ կզակի մասում հրազենային վնասվածքով. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր:

 

Լրահոս

Դիտել ավելին