Կարևոր իրադարձություններ

Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մարզում. Վանեցյան

26 Հունիս, 2019 13:42
Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մարզում. Վանեցյան

Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Ասաց, որ Երևանում կառուցելու նախնական նպատակը փոխվել է։ «Սկզբնական շրջանում քննարկվել է Երևանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է Երևանի մոտակա մարզերից մեկում»,- ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ մարզում կառուցելու պատճառն այն է, որ Երևանում դրա համար տեղ չկա։ Մյուս կողմից նա ընդգծում է, որ նոր նախագիծը կնպաստի մարզերի զարգացմանը։

«Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է, եւ եթե մարզում կարողանանք կառուցել Ազգային ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաև այլ օբյեկտներ, և դրանով կնպաստենք նաև մարզերի զարգացմանը»,- ասաց նա։

Այս շրջանում մարզադաշտի կառուցման աշխատանքները բանակցային փուլում են։ ՀՖՖ-ն քննարկումներ է ունենում ներդրողների հետ։ Ժամկետների վերաբերյալ տեղեկություններ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին