Կարևոր իրադարձություններ

Սարատովում ահաբեկչություն է կանխվել

26 Հունիս, 2019 13:37
Սարատովում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ Սարատով քաղաքում Անվտանգության դաշնային ծառայությունը հանրային վայրում ահաբեկչություն է կանխել, որը պատրաստվում էր իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը, հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ անվտանգության ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդագրությանը:

Գերատեսչության համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացին ձեռք է բերել ինքնաշեն ռումբերի պատրաստման համար նյութեր և իր ավտոտնակում պայթուցիկ նյութերի սինթեզման լաբորատորիա է ստեղծել: Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցները նաև զենք-զինամթերք են հայտնաբերել:

Նշվում է, որ ահաբեկիչը երդում է տվել ահաբեկչական կազմակերպությունների պարագլուխներին և շարժվել է նրանց հրահանգներով:

Ձերբակալման ժամանակ չարագործը դիմադրել է, նրան չեզոքացրել են: Ուժայիններն ու քաղաքացիական բնակչությունը չեն տուժել, ասված է հաղորդագորթյան մեջ:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին