Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Իտալիայում մաֆիայի դեմ պայքարի գործողության շրջանակում 126 մարդ է ձերբակալվել

26 Հունիս, 2019 13:04
Իտալիայում մաֆիայի դեմ պայքարի գործողության շրջանակում 126 մարդ է ձերբակալվել

Իտալիայի Նեապոլ քաղաքում և տարբեր շրջաններում Կամպանիա հարավային շրջանում գործող «Կամորրա» հանցավոր կազմակերպության գործունեության հետ կապ ունենալու մեղադրանքով 126 մարդ է ձերբակալվել, հաղորդում է La Repubblica-ն:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունն իրականացվել է վաղ առավոտյան՝ կարաբիներների հատուկ բաժնի աշխատակիցների կողմից:

Գործի հետաքննությունը համատեղ կերպով վարել են մաֆիայի դեմ պայքարի վարչությաան, պետական ոստիկանության և ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները: Հերթական անգամ թիրախավորվել են «Կամորրա»-ի Կոնտինի, Մալարդո և Լիչարդի ազդեցիկ կլանները: Խուզարկության ժամանակ 130 մլն եվրո ընդհանուր արժողությամբ անշարժ և շարժական գույք է առգրավվել:

Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիոզական գործունեության, թմրավաճառության, հանցավոր կերպով ձեռք բերված փողերի լվացման և այլնի համար: Հետաքննության շրջանակում «պետական կառույցների գործունեությանը միջամտելու» փաստեր են արձանագրվել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին