Կարևոր իրադարձություններ

«Զվարթնոց»-ի ծառայողները հայտնաբերել են ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին

26 Հունիս, 2019 12:41
«Զվարթնոց»-ի ծառայողները հայտնաբերել են ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունսիի 22-ին տաք հետքերով հայտնաբերել են Երևանում ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար վերցնողներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը ոստիկանություն էր դիմել Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի Իոննա Օկամպոինը և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը 2 ֆիլիպինցի զբոսաշրջիկներից խաբեությամբ վերցրել է 30 հազար դրամ:


«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խարդախությունը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խ.-ն և Երևանի բնակիչ, 49-ամյա Գոռ Մ.-ն:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս ներկայացել են գծային բաժին, գումարը վերադարձրել են տուժողներին և ստորագրությամբ բաց են թողնվել:

 

Լրահոս

Դիտել ավելին