Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ական պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելու մասին

26 Հունիս, 2019 12:27
ԼՀԿ-ական պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելու մասին

Այսօր խորհրդարանում լրագրրողների հետ զրույցում  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նշեց.

«Մենք հետևում ենք այդ պրոցեսներին, ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են: Սա զուտ դատավարական գործընթաց է, և մեզ համար այս գործընթացն առաջնային նշանակություն չունի: Այդ գորը հանձնված է արդարադատությանը»:

ԼՀԿ-ական Կարեն Սիմոնյաննէլ անդրադառնալով նույն հարցին՝ հայտնեց, որ տեղի է ունենում մրցակցային դատավարություն, կողմերն իրավունք ունեն որոշումները բողոքարկեն, գտնվում են հավասար պայմաններում, հետևաբար սովորական դատավարական գործընթաց է ու չպետք է տարբերվի մյուս դատավարական գործընթացներից. «Իսկ թե ինչ կլինի ապագայում, դատարանը կորոշի»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին