Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Մահացել է Գարեգին Նժդեհի թիկնապահ Կարպիս Փափազյանը. armeniasputnik.am

26 Հունիս, 2019 12:18
Մահացել է Գարեգին Նժդեհի թիկնապահ Կարպիս Փափազյանը. armeniasputnik.am

Վիեննայում երկարատև հիվանդությունից հետո երեկ` հունիսի 25–ին, 99 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական գործիչ Կարպիս Փափազյանը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am

Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ Կարպիս Փափազյանը եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը Եվրոպայում։

Փափազյանը ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ 1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տվել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ «Այս որոշումը ընդունեցի, երբ ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի հետ հանդիպեցի և ասացի, որ նման մտահղացում ունեմ։ Պետք է գնահատել օտարներին, ովքեր մեզ համար աշխատում են։ Եվ որոշեցի Բարեգործականի հովանու տակ հիմնել այս մրցանակը։ Երբ Ալեք Մանուկյանը հարցրեց, թե ինչու Բարեգործականը ընտրեցիր, ասացի`«Լավերի մեջ լավին ընտրեցի»։

Ալեք Մանուկյանն ասաց, սփյուռքում այսքան կազմակերպություններ կան, և այսքան ծրագրեր ենք անում, ինչպես պատահեց, որ նման գաղափարը դու առաջարկեցիր»։ Ես էլ ասացի, որ մի կույր հավն էլ քուջուջ որ անի, ոսկե հատիկ կգտնի,,-պարբերականներից մեկին պատմել է հայ բարերարը։

Փափազյանին նաև ընտրել են Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան Պատվո անդամ (1979), Վիեննայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության Պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի Պատվո անդամ (1985 թ.), «Արարատ» մարզական միության Պատվավոր մարզիկ (2010)։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին