Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն Քոչարյանի գործը դիտարկում է բացարձակապես իրավական հարթության մեջ. Իվետա Տոնոյան

26 Հունիս, 2019 11:56
ԲՀԿ-ն Քոչարյանի գործը դիտարկում է բացարձակապես իրավական հարթության մեջ. Իվետա Տոնոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նշեց, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված հարցերը դիտարկում է բացարձակապես իրավական հարթության մեջ::

«Դա իրավական գործընթաց է, և օրենքով սահմանված կարգով որոշակի ժամանակահատվածում, երբ այս հարցի հետ կապված կլինի հագուցալուծում, իրավական լուծում, այդ լուծման հետ կապված արդեն ԲՀԿ-ն իր գնահատականը կտա»,- ասաց նա:

Դիտարկմանը,  թե քաղաքական ենթատեքստ չկա՞ Քոչարյանի գործումՏոնոյանը պատասխանեցոր իրենք սա դիտարկում են իրավական հարթության մեջ:

Անդրադառնալով երեկ Քոչարյանի հնչեցրած այն մտքինոր երկրում «ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն», Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Դա երկրորդ նախագահի կարծիքն է, որը գոյություն ունենալու իրավունք ունի: Օրենքի գերակայության կամ ընդհանրապես օրինականության հետ կապված մեր դիրքորոշումը մենք բազմաթիվ անգամ արտահայտել ենք: Մասնավորապես, օրենքի առաջ բոլորը հավասար են, և պետք է բացառապես այս հարթության մեջ դիտարկել տեղի ունեցող բոլոր գործընթացները»:

 

Լրահոս

Դիտել ավելին