Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

26 Հունիս, 2019 11:38
«Իմ քայլի»  պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը  այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով  Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նշեց, որ  գործում քաղաքական հետապնդում չկա.

«Ի սկզբանե գործի կասեցման և Սահմանադրական դատարան ուղարկելու օրինականության վերաբերյալ կասկածներ կային, ինչի մասով էլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն ու դատախազությունը բողոք էին ներկայացրել: Ես զերծ կմնամ մեկնաբանելու դատական ակտը, քանի որ դրան ծանոթ չեմ»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ  գործի վերաբերյալ բովանդակային չեն խոսում, քանի որ դա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից.

«Ճիշտ չէ, որ Ազգային ժողովը մեկնաբանի առանձին գործի հանգամանքները, կայացվող որոշումները՝ անկախ դրանից, թե ում վերաբերյալ է գործը: Երկրորդ պատճառը բովանդակային է: Ինչպես օրինակ մասնագիտությամբ բժիշկը, ծանոթ չլինելով հիվանդության պատմությանը, չի կարող եզրակացություն հայտնել, այնպես է իրավաբանը չի կարող ամբողջական հետևություն անել, առանց գործին տեղյակ լինելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին