Կարևոր իրադարձություններ

Սյունիքում մեքենան 60 մետր գլորվելով բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

26 Հունիս, 2019 10:12
Սյունիքում մեքենան 60 մետր գլորվելով բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

Հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 OA 899 համարանիշի ավտոմեքենայով Լեռնաձոր գյուղի գերեզմանների մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում բախվել բարձր լարման էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Խ. Հովհաննիսյանը, նրա ուղևոր, 12-ամյա Տ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վարորդ Խ. Հովհաննիսյանը մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ մահացած վարորդը վիրավոր երեխայի քեռին է:

 

Լրահոս

Դիտել ավելին