Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում.«Հրապարակ»

26 Հունիս, 2019 08:32
Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. քննարկումները՝ Մեսչյանի գրասենյակում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2005 թ. թվականին ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսելու նախագիծ կա:

2005թ. հոկտեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երեւանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» եւ ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, եւ շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել եւ վաճառել:

 

Լրահոս

Դիտել ավելին