Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

25 Հունիս, 2019 23:00
Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և ասյն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:

Կայքի տեղեկություններով, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:

Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:

Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

 

Լրահոս

Դիտել ավելին