Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

25 Հունիս, 2019 22:43
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կամո գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի զուգարանում երիտասարդի դի է հայտնաբերվել: 28-ամյա տղան ապրում էր մոր հետ, որը առավոտյան տնից գնացել էր Գյումրի:

Հարեւաններից մեկն այցելել է մահացողի ընտանիքն, տեսել, որ տան դռները բաց են, բայց կանչերին արձագանքող չկա: Բակով անցնելիս նկատել է, որ դրսի զուգարանում մարդ կա, որը նույնպես կանչերին չի արձագանքում: Օգնության է կանչել հարեւաններին, որոնք էլ տեղյակ են պահել գյուղապետին:

Հավաքվածները բացել են զուգարանի դուռն ու տեսել, որ երիտասարդը մահացած է, դեմքին էլ վնասվածք կա, որն, ամենայն հավանականությամբ՝ ընկնելու հետեւանք է: Համագյուղացիների խոսքով՝ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է գտնվել:

 

Իրավապահները պարզում են մահվան պատճառները:

 

Լրահոս

Դիտել ավելին