Կարևոր իրադարձություններ

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

25 Հունիս, 2019 22:06
Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Երեկ՝ հունիսի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Լուսակերտ, Սարատակ, Վարդաքար, Հովտաշեն, Հոռոմ, Բենիամին, Բայանդուր, Այգաբաց համայնքներում: Ինչպես հայտնում է armtimes.com-ը՝ մինչեւ 10 րոպե տեւած կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ՝ ցորեն, գարի, բանջարաբոստանային կուլտուրաներ, կոտրել է մրգատու ծառերի ճյուղերը, հիմնովին վնասել պտուղները: Այս պահին Շիրակի մարզպետարանի ձեւավորած մասնագիտական աշխատանքային խումբը ՇՄ փրկարարական վարչության աշխատակիցների հետ այդ համայնքերում շրջում են տուն առ տուն, հստակեցնում յուրաքանչյուրի կրած վնասի չափը, ցուցակագրում, որպեսզի ակտավորվի եւ ամբողջական վիճակագրություն լինի հետագա գործողությունների իրականացման համար: «Բենիամինից սկսել են ուսումնասիրությունը, գնալու են Լուսակերտ, Սարատակ եւ մինչեւ հոսանքի վերջը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Սարատակի համայնքապետ Միշա Ղրզոյանն էլ պատմեց, որ կարկուտի չեն սպասել, քանի որ Սարատակում կարկուտ չի տեղացել: «Ես իմ գիտակցական կյանքում, արդեն 60 տարի էլի, չեմ հիշում, որ մեր գյուղում կարկուտ գար: Չի եղել նման բան, մենք միշտ ապահովագրված ենք եղել Աստծո կողմից: Բայց էս տարի բնությունը պատժեց մեզ: Ու երեկվանն էլ էնքան անսպասելի էր, որ չպատկերացրեցինք էլ, թե նման վնաս կունենանք: Բայց հենց կարկուտից հետո արդեն պարզ դառավ, որ լուրջ կորուստներ ունենք, տեղ կա հացահատիկը 100 տոկոսվ վնասվել է»:

Վնասի վերականգնում նոր վար ու ցանքի միջոցով այլեւս հնարավոր չէ: Ըստ համայնքապետի՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը կլինի փոխհատուցումը, որպեսի գյուղացին կարողանա իր կրած ֆինանսական կորուստը մասնակի վերականգնի: Չնայած դա էլ հարցի լուծում չի լինի: Իսկ բերքի վերականգնման մասին խոսելն ավելորդ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին