Կարևոր իրադարձություններ

Վերին Լարսում ձերբակալված հայ վարորդին տեղափոխել են մեկուսարան

25 Հունիս, 2019 21:25
Վերին Լարսում ձերբակալված հայ վարորդին տեղափոխել են մեկուսարան

Հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի վարորդ, 35–ամյա Արտյոմ Խաչատրյանը ձերբակալվել է այսօր առավոտյան և տեղափոխվել Վրաստանի Մցխեթա քաղաքի մեկուսարան։ Այս մասին հայտնում էնՎրաստանում ՀՀ դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։

Նա նշեց, որ վարորդի ձերբակալման մասին դեսպանությունը տեղեկացել է փաստաբանի միջոցով և անմիջապես քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացուն իրավական աջակցություն ցուցաբերելու համար։

Նա նշեց, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավասու մարմինների հետ և հետագա զարգացումների մասին կտեղեկացնեն ամենասեղմ ժամկետներում։

Հայրապետյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսում տեղի ունեցած միջադեպից հետո հարցաքննվել է երեք անձ՝ այդ թվում երկու վարորդները և ավտոբուսի ուղևորներից մեկը։

Նրա խոսքով՝ վարորդներից մեկն ու ուղևորը Վրաստանի տարածքում են, քննիչը նրանց ձեռքից վերցրել է անձնագրերըը, որպեսզի նրանք չկարողանան հատել Վրաստանի սահմանը և հարկ եղած դեպքում քննիչի կանչով ներկայանան քննչական մարմին։

Նշենք, որ հայ վարորդին բռնել էին այն բանից հետո, երբ ավտոբուսում 500գ հերոին էին հայտնաբերել։

 

Լրահոս

Դիտել ավելին