Կարևոր իրադարձություններ

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

25 Հունիս, 2019 19:51
Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Հունիսի 25-ին երգիչ Հարութ Փամբուկչյանը այցելեց պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Երգչի այցի նպատակն էր՝ հանդիպել քաղցկեղով հիվանդ երեխաներին, երգել նրանց համար եւ մի փոքր ուրախացնել: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Լրագրողների հետ զրույցում Փամբուկչյանն իր այցը կարեւորեց հատկապես նրանով, որ այն նախատեսված էր օնկոլոգիայով հիվանդ երեխաների համար. «Երեխաներն իմ թույլ կողմն են, միշտ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել նրանց: Երբ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամը Լոս Անջելոսում դրամահավաք կազմակերպեց, որտեղ գտնվում էր նաեւ տիկին Աննան, ինձ առիթ ընձեռվեց այնտեղ ելույթ ունենալ: Երեկոն շատ արդյունավետ անցավ: Կարողացանք բավականաչափ գումար հավաքել այդ երեկո եւ հենց այդտեղից ծագեց իմ այսօր այստեղ ներկա գտնվելու միտքը: Հոգեւոր բավականությունը մեծ նշանակություն ունի մեր երեխաների համար, ինչքանով կարողանամ՝ օգտակար կլինեմ»,-ասաց Հարութ Փամբուկչյանը:

 Երգիչը նկատեց, որ նման հիվանդություն ունեցող երեխաների հետ երբեւէ առիթ չի ունեցել շփվելու: Այցի ընթացքում նա մի քանի երգեր կատարեց, նվագեց կիթառի վրա, լուսանկարվեց եւ ջերմորեն շփվեց սրահի բոլոր փոքրիկների հետ՝ ասելով. «Եթե հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու»:
«Երբ ես սկսել եմ երգել, այս փոքրիկները դեռ ծնված չեն եղել եւ հիմա ես պետք է փորձեմ շփվել, նայել իրենց աչքերի մեջ, եթե իմ ներկայությամբ կարողանամ ապրելու հույսը փոխանցել իրենց, ուրեմն ես իմ գործն արած կլինեմ»,-ասաց Հարութ Փամբուկչյանը:
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Լրահոս

Դիտել ավելին