Կարևոր իրադարձություններ

Այստեղ կարեւոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով. Լեւոն Քոչարյան

25 Հունիս, 2019 19:15
Այստեղ կարեւոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով. Լեւոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի մոտ դատարանի այսօր կայացրած որոշումը զարմանք չի առաջացրել: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Հորն ԱԱԾ մեկուսարան ուղեկցելուց հետո Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարզ էր՝ ինչ է լինելու. «Ես անկեղծ կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով, որը եղել է»,- հավելեց նա:

 

Հարցին, թե որոնք են լինելու իրենց հետագա գործողությունները, Քոչարյանը պատասխանեց, որ իրավական եւ քաղաքական առումով կլինեն բողոքարկումները: «Այստեղ շատ կարեւոր է դատավորի ներքին անկախությունը, թե որքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել` հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուրեկան չլինել: Բազմաթիվ օրինակներ բերվեց այս դատավորի (խոսքը Արմեն Դանիելյանի մասին է,-հեղ.) նախկին գործերից, թե ինչպիսի որոշումներ է կայացրել, ինչպես է միշտ ենթարկվել դատախազությանը. իր արածն աննախադեպ էր այն իմաստով, որ չթույլատրեց պաշտպանական կողմին խոսել: Այստեղ կարեւոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ ուղղակի օրենքով, այս դեպքում դա արդեն ինչ-որ տեղ տղամարդկության հարց է»,-հավելեց Լեւոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի, որոշում էր կայացրել Քոչարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ. դատարանն այսպիսով բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը նրան անձնական երաշխավորությամբ ազատելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին