Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մալյանին կանչել են Քննչական կոմիտե

25 Հունիս, 2019 17:24
Նարեկ Մալյանին կանչել են Քննչական կոմիտե

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը: 

«Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որ իբր ես սպանության սպառնալիք եմ հնչեցել իր նկատմամբ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ես տիկին Գայանեին չեմ էլ ճանաչում, բայց եթե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը սպանության սպառնալիք է համարում այն, որ ես իրենց դաշինքը համարում եմ քաղաքական դիակ, ապա ես կգնամ ու կմասնակցեմ Քննչական եւ բոլոր գործողություններին»,-ասաց Մալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին