Կարևոր իրադարձություններ

«Հրազդան» ՔԿՀ–ում կալանավորի մոտ տեսակցությունից հետո հզոր ցավազրկող դեղամիջոց է հայտնաբերվել

25 Հունիս, 2019 15:12
«Հրազդան» ՔԿՀ–ում կալանավորի մոտ տեսակցությունից հետո հզոր ցավազրկող դեղամիջոց է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 25-ին` ժամը 12։00-ի սահմաններում, կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․ Կ.-ին, ինչի արդյունքում  հայտնաբերել և առգրավել են գուլպայի մեջ թաքցված  «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, այն բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին