Կարևոր իրադարձություններ

Ծղուկ բնակավայրի բնակիչները վիճարկում են դատարանի որոշումը. փակվել է Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը

25 Հունիս, 2019 13:19
Ծղուկ բնակավայրի բնակիչները վիճարկում են դատարանի որոշումը. փակվել է Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը

«Հայկական ժամանակ» -ը գրում է․

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հունիսի 9-ին Գորայքում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը՝ Աշոտ Աղաջանյան 531 քվե, Արտյոմ Գրիգորյան 515 քվե, Մանուչար Մկրտչյան 13 քվե: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները եւ դատարանը որոշում է կայացրել հունիսի 30-ին նոր ընտրություններ անցկացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին