Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    524
    532

  • RUB

    7,31
    7,51

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները ցուցմու՞նք են ներկայացրել հայր և որդի Յայլոյանների դեմ. Shabat.am

25 Հունիս, 2019 12:37
Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները ցուցմու՞նք են ներկայացրել հայր և որդի Յայլոյանների դեմ. Shabat.am

Չարաշահումների մասով ոչինչ ասել  չեմ կարող, գործը նախաքննության փուլում է՝ անդրադառնալով  Երևանի Մետրոպոլիտենում կատարված չարաշահումներին և նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդուն,-ասաց  մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը:

«Փայլակ Յայլոյանը այլևս Մետրոպոլիտենի տնօրենը չէ:Նա աշխատանքից դուրս է եկել ՝ թոշակի անցնելու նպատակով: Իսկ ինչ վերաբերվում է նրա որդուն ՝ գործը նախաքննության փուլում է, ոչինչ չեմ կարող ասել».

Shabat.am-ի հարցին՝ արդյո՞ք  աշխատակիցները ցուցմունք են ներկայացրել  հայր և որդի Յայլոյանների դեմ,- աշխատակիցը պատասխանեց՝ չգիտի՝ ո՞վ է ցուցմունք տվել, որտեղ և ինչ պայմաններում:

Հիշեցնենք ՝ մամուլում շրջանառվում է, որ  ԱԱԾ-ի կողմից Մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում. մասնավորապես քրեական գործով անցնում է նաև Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդին, ով նույնպես կառույցում բարձր պաշտոն է զբաղեցրել.

Հեղինակ՝ Աննա Ղազարյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին